Քանյե Ուեսթը ներկայացրել է հագուստի իր նոր՝ Yeezy Season 3 հավաքածուն
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Նյու Յորքի «Մեդիսոն սքվեր գարդեն» մարզահամալիրում ներկայացրել է իր նոր՝ Yeezy Season 3 հավաքածուն, որը թողարկվել է Adidas ընկերության օգնությամբ, հայտնում է The Guardian-ը:
Մասշտաբային միջոցառումը, որը հեռարձակվել է ողջ աշխարհում, ուղեկցվել է նաև երաժիշտի նոր՝ The Life of Pablo ալբոմի շնորհանդեսով:
Քանյո Ուեսթի նոր ալբոմը դեռ վաճառքի չի հանվել:
Նշենք, որ Քարդաշյան ընտանիքն իր ողջ կազմով այցելել է Քանյեի ցուցադրությանը: Քիմը միջոցառմանը կրել է ճչացող զգեստ:
Իրեն բնորոշ ոճով դիզայները մոդելներին ստիպել է անշարժ կանգնել պոդիումի վրա ավելի քան 2 ժամ: Համացանցում է հրապարակվել ցուցադրության մասնակիցներին առաջադրված պահանջների ցանկը, որը ներառել է ժպտալու արգելք, կտրուկ շարժումներ, արգելվել է հանել հագուստը, տեսողական շփումը, սեքսուալ կեցվածքները և այլն:
Մանեքենուհիների թվում է եղել նաև սուպերմոդել Նաոմի Քեմփբելը, որը կրել է ոճային սև մուշտակ: