Ադրբեջանում ԴԱԻՇ-ի ահաբեկիչներ են կալանավորվել
Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում ձերբակալվել են Ադրբեջանի 8 քաղաքացիներ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Վերջիններս կասկածվում են կրոնական թշնամանքի հողի վրա զինված խմբավորումների կազմում գործունեություն ծավալելու, դրանց սպառազինություն ու հանդերձանք մատակարարելու ու այլ հակաօրինական գործունեություն ծավալելու մեջ:
Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից APA-ին հայտնել են, որ Օրհան Ադիևը, Իբադ Մուխթարովը, Մահաբաթ Աբդուլլաևը, Ռասիմ Բադալովը, Զոհրաբ Մամեդովը, Վլադիմիր Մարֆինը 2012-2015թթ. Անօրինական կերպով մեկնել են Սիրիա ու Իրաք, որտեղ ԴԱԻՇ-ի, ինչպես նաև ահաբեկչական այլ կազմակերպությունների կազմում անցել են կրոնական ու զինվորական պատրաստականություն, ձեռք բերել տարբեր զինատեսակների հետ վարվելու հմտություններ:
Այնուհետ վերջիններս մասնակցել են Սիրիայի ու Իրաքի տարածքում ընթացող մարտերին ահաբեկչական կազմակերպությունների ու այլ խմբավորումների կազմում: Զոհրաբ Մամեդովը Սիրիայում մարտերի է մասնակցել է Mühacir Ansar զինված խմբի կազմում, Իբադ Մուխթարովը՝ Muvahidd camaat-ի կազմում, երկուսն էլ վիրավորվել են:
ԽՍՀՄ ԶՈՒ նախկին հատուկ ջոկատային Մարֆինն իր հերթին Ադրբեջանի քաղաքացիներին սովորեցրել է մարտեր վարելու ու զենքից օգտվելու հմտություններ:
Դատարանը նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը:
https://www.youtube.com/watch?v=stBEVSNJm-I