Քննություն է տարվում՝ պարզելու զինծառայողի՝ զորամասը լքելու պատճառները
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ շարքային Ա.Բաքոյանի կողմից զորամասն ինքնակամ լքելու դեպքի առթիվ։
Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ պարզաբանում ենք, որ, նախնական տվյալներով, շարքայինը զորամասն ինքնակամ թողել է փետրվարի 6-ին՝ ժամը 12-ի սահմաններում, և երեք օրից ավելի չի ներկայացել ծառայության դեպքի վայր։ Նկատի ունենալով, որ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը պարունակում են 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ փետվարի 9-ին հարուցվել է քրեական գործ։
Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը տեղեկացվել է, որ ՀՀ ՊՆ ՌՈ կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-որոնողափնտրողական աշխատանքների արդյունքում զինծառայողը հայտնաբերվել է իր բնակավայրի մերձակայքում:
Կատարվում է քննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։