Բաժիններ՝

Կառավարությունը չեղյալ կհայտարարի մարզահամերգային համալիրի վաճառքը

ՀՀ կառավարությունը չեղյալ կհայտարարի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքի պայմանագիրն ու «Նտաա Ինվեստմենտ Գրուպ» ընկերությունից ետ կվերցնի համալիրը: Այս հարցը գործադիրի վաղվա նիստում կներկայացնի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության 13.08.2015թ. N 935-Ա որոշման համաձայն «Նտաա Ինվեստմենտ Գրուպ» ՍՊԸ-ին օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումներ սահմանված ժամկետում չեն իրականացվել:

2015 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կլուծվի այս որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում:

Որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում, ինչպես նաև 2016 թվականի ՀՀ պետական բյուջեում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ մարզահամերգային համալիրի գույքը վաճառվել էր ընդամենը 20-օրական կազմակերպությանը 30մլն ԱՄՆ դոլարով: Ներդրումային ծրագրով նախատեսվում էր 4 տարվա ընթացքում ստեղծել հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ, ինչպես նաև կապահովվի 250 նոր աշխատատեղի ստեղծում: Գնորդը պարտավորվել էր 6 ամիս ժամկետով ապահովել Մարզահամերգային համալիրի 99 աշխատիկցների աշխատանքային պայմանագրերը՝ առնվազն նվազագույն աշխատավարձի պայմանով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս