Բաժիններ՝

Ամեն օր լոգանք ընդունելը կարող է նաև վնասել մաշկը

Ամենօրյա լոգանքը  որոշ մարդկանց օրակարգի  մի մասն է կազմում: Սակայն վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն օր լոգանք ընդունելը կարող է վնասակար լինել:

Գիտնականների պնդմամբ՝ լոգանքի հեղուկը մաքրում է մաշկի բնական յուղը: Որոշ դեպքերում մաշկի յուղից ազատվել, իհարկե, ցանկալի է, օրինակ՝ ակնեի դեպքում, սակայն չափից դուրս  լոգանքները կարող են հանգեցնել մաշկի չորացման, ինչն էլ բարձրացնում է էկզեմաների, քորի և այլ մաշկային խնդիրների առաջացման ռիսկը:

Ամեն օր լոգանք ընդունելուց պետք է խուսափել հատկապես ձմռան սեզոնին: Ձմռանը, ցրտի և չոր եղանակի համադրությունն ազդում է մարդու մաշկի վրա՝ այն դարձնելով առավել չոր: Իսկ երբ  չոր եղանակին, նաև ամեն օր լվանում եք մաշկը, ապա վստահ եղեք՝ որոշ ժամանակ անց մաշկը կսկսի չորանալ և թեփոտվել:

Այնուամենայնիվ, այն օրերին, երբ մարզվել եք և քրտնել, լոգանք ընդունելը պարտադիր է, քանի որ,  երբ քրտինքը մնում է մաշկի վրա, այն կարող է վնասել մաշկը:

Կարդացեք նաև

Ոչ բոլորը գիտեն, որ, ինչպես՝ աղիքային բակտերիաների, այնպես էլ՝ մաշկի բակտերիաների դեպքում, գոյություն ունեն վատ և լավ բակտերիաներ: Երբ ամեն օր մաքրում եք մաշկը, վերացնում եք նաև լավ բակտերիաները, որոնք, փաստորեն, պաշտպանում են մաշկը տարատեսակ վատ բակտերիաների ներխուժումից:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29