Սիրիացի նորապսակների ֆոտոսեսիան՝ Հոմսի ավերակների ֆոնին
Նորապսակներ Նադա Մերհին ու Հասան Յուսեֆը հարսանեկան ֆոտոսեսիա են կազմակերպել սիրիական ավերակների ֆոնին: Որպես լուսանկարների ֆոն է ընտրվել երկրի՝ ռազմական գործողություններից ամենից շատ ավերված քաղաք Հոմսը, հայտնում է
The Washington Post-ը:
Պարբերականը հայտնում է, որ հարսանիքը տեղի է ունեցել փետրվարի 5-ին: 18-ամյա Մերհիի ու 27-ամյա Յուսեֆի հարսանիքը լուսանկարել է լուսանկարիչ Ջաֆար Մերայը, ինչպես նաև Agence France-Presse-ի ֆոտոթղթակից Ջոզեֆ Էիդը:
Լուսանկարչական շարքի հեղինակն է Մերայը, ով ցանկացել է իր աշխատանքներով ցույց տալ, որ «կյանքը մահից ուժեղ է»:
Հոմսը սկսեց լուսանկարչին գրավել այն բանից հետո, երբ լրջորեն տուժեց Բաշար Ասադի կողմնակիցների, ընդդիմադիր ուժերի, քրդական զորամիավորումների ու իսլամիստական խմբավորումների գործողությունների հետևանքով: