Բաժիններ՝

Մոսկվայում քանդվում են մետրոյի կայարանների մոտ ԱՊՀ ներգաղթյալների անօրինական կառույցները

Մոսկվայում սկսել են քանդել մետրոյի կայարանների մոտ ԱՊՀ ներգաղթյալների կառուցած անօրինական կառույցները: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում կատարելով Անշարժ գույքի օգտագործման վերահսկողության Մոսկվայի պետական տեսչության դեկավար Սերգեհ Շոգուրովին:

Նրա խոսքով՝ Մոսկվայում ընթանում են 97 անօրինական կառույցների քանդման աշխատանքներ: Այդ աշխատանքներում ներգրավված է շուրջ 700 միավոր տեխնիկա: Շոգուրովը նշել է, որ անօրինական կառույցների մեծ մասը գտնվել է անմիջականորեն հեռահաղորդակցության ստորերկրյա լարերի վրա:

Մոսկվայի պետական տեսչությունից հիշեցրել են, որ փետրվարի 8-ին լրացել է ժամկետը, որը նախատեսված էր ինքնաշեն կառույցների ապամոնտաժման համար, որոնք վտանգ են ներկայացրել բնակիչների համար:

Ապամոնտաժվում են մետրոյի «Տագանսկայա», «Շչելկովսկայա», «Պարտիզանսկայա», «Սոկոլ» կայարանների, Լյուսինովսկայա, Մարքսիսական փողոցների վրա գտնվող կրպակները:

Նշվում է, որ այդ բոլոր օբյեկտները ընդհանուր առմամբ զբաղեցրել են մոտ 50 հազար քմ հասարակական տարածք:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս