Beatles-ը ամեն տարի Լիվերպուլի տնտեսությանը բերում է 82 միլիոն ֆունտ-սթեռլինգի եկամուտ
The Beatles խումբը փլուզումից ավելի քան 40 տարի անց էլ շարունակում է հարստացնել հարազատ Լիվերպուլի տնտեսությունը, ասվում է տեղի իշխանությունների զեկույցում:
«The Beatles-ի ժառանգությունը ամեն տարի 81,9 մլն ֆունտ-սթեռլինգով հարստացնում է Լիվերպուլի տնտեսությունը, ինչպես նաև ստեղծում է 2335 աշխատատեղ»,- ասվում է նյութում:
Առաջին հերթին՝ այդ եկամուտները կապված են զբոսաշրջության հետ՝ սուրբ Վարնավայի եկեղեցու, որտեղ ելույթ էր ունենում խումբը, դպրոցների, որտեղ սովորել են երաժիշտները, Պեննի-լեյն փողոցի հետ, որին նվիրված է The Beatles-ի երգերից մեկն ու այլն:
Զեկույցի հեղինակների տվյալներով՝ տնտեսության բիթլյան ոլորտը շարունակում է տարեկան աճել մինչև 15%-ով՝ կապված Բրազիլիայում ու Չինաստանում խմբերի տարածվածության հետ: