Բաժիններ՝

Մոսկվան Անկարայից պաշտոնական ներողություն է ակնկալում խոցված «Սու-24» ինքնաթիռի համար. Թուրքիայում ՌԴ դեսպան

Մոսկվան Անկարայից պաշտոնական ներողություն է սպասում խոցված «Սու-24» ինքնաթիռի համար, ակնկալում է պատժել մեղավորներին ու փոխհատուցել վնասը՝ թուրքական կողմի զղջումը բավարար չէ: Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում հայտարարել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հենց սկզբից հայտարարեց, թե ինչ պետք է անի Թուրքիան մեր հարաբերություններում առաջացած այդ խորը ճգնաժամը հաղթահարելու համար։ Մենք պաշտոնական ներողություն ենք ակնկալում թուրքական կողմից, պահանջում ենք մեղավորներին պատժել ու փոխհատուցել մեր պետությանը հասցված վնասը: Թուրքական կողմի հայտարարություններն այն մասին, թե ցավում է կատարվածի համար, ակնհայտորեն բավարար չեն, դրանց մակարդակը չի համապատասխանում նրան, ինչ տեղի է ունեցել։ Այդ պատճառով հաջորդ քայլը թուրքական կողմինն է»,-ասել է Կառլովը։

Դիվանագետը հավելել է, որ եթե այդ պայմանները չկատարվեն, ապա Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների նորմալացման համար հնարավորություններ չկան:
Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները ճգնաժամ են ապրում այն բանից հետո, երբ 2015թ. նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը Սիրիայում խոցեց ռուսական «Սու-24» ինքնաթիռը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս