Վաճառքի է դրվել Ռուսաստանի՝ թուրքական կապիտալով խոշորագույն բանկը

Քաղաքական ու տնտեսական ոչ դյուրին իրավիճակում վաճառքի է դրվել Ռուսաստանի՝ թուրքական կապիտալով խոշորագույն բանկը՝ «Կրեդիտ Եվրոպա բանկը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով բանկային շուկայի աղբյուրների:

«Բանկի վաճառքի պատճառը ռուս-թուրքական հարաբերությունների վատացումն է 2015 թվականի վերջին»,- հայտնել է թերթի աղբյուրը:

«Կոմերսանտ»-ի տվյալներով՝ գնորդի որոնումն սկսվել Է հունվարի կեսերին: Դրանով զբաղվում է Morgan Stanley ներդրումային բանկը:

«Կրեդիտ Եվրոպա բանկը» Ռուսաստանում աշխատում է 1994 թվականից եւ բիզնեսի ծավալով խոշորագույն բանկն է Ռուսաստանում՝ թուրքական կապիտալով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս