Բաժիններ՝

Ռիո դը Ժանեյրոյում մեկնարկել է ամենամյա կառնավալը

Փետրվարի 5-ին Բրազիլիայի Ռիո դը Ժանեյրո քաղաքում մեկնարկել է ամենամյա կառնավալը, որը կտևի մինչև փետրվարի 10-ը:  տեղի իշխանությունների հաշվարկով՝ միջոցառմանը մասնակցելու նպատակով ժամանել է ավելի քան 1 մլն զբոսաշրջիկ:

Ինչ վերաբերում է տեղացիներին, ապա նրանք անհամբերությամբ են սպասել Բրազիլիայի ամենամասշտաբային իրադարձության սկսվելուն, որպեսզի անձամբ կարողանան դրան մասնակցություն ունենալ:

Այս տարի, ավանդույթի համաձայն, կառնավալը պետք է սկսվի բանալիների հանձնման արարողությամբ, երբ քաղաքային խորհրդի ղեկավարը դրանք հանդիսավոր կերպով կհանձնի Մոմո արքային՝ տոնի ղեկավարին: Միջոցառմանը կմասնակցի նաև կառնավալի թագուհին, ով ընտրվել է հատուկ քվեարկության արդյունքում:

Կառնավալի առանցքային իրադարձությունը պետք է դառնա սամբայի 12 դպրոցների մրցույթ-շքերթը, որի ներկայացուցիչները պետք է պայքարեն հաղթողի կոչման համար:

karnaval

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս