Հիջաբով Բարբիները՝ Instagram-ի նոր տրենդ
Նիգերիայի 24-ամյա բնակիչ Անիֆա Ադամն Instagram-ի իր միկրոբլոգում հրապարակում է Բարբի տիկնիկների լուսանկարները, որոնք կրում են մուսուլման կանանց ավանդական զգեստը՝ հիջաբը:
Նախագիծը ստացել է «Հիջարբի» անվանումը, հայտնում է Style.Mic.-ը: Նշվում է, որ այն լայն տարածում է ստանում սոցցանցերում:
Անգլիայում ուսում ստանալուց հետո հայրենիք վերադարձից հետո Անիֆան որոշել է իրականացնել իր մտահղացումը՝ տիկնիկներին հագցնել այնպիսի զգեստներ, ինչպիսիք ինքն է կրում:
Դիզայները սեփական ձեռքերով է կարում Բարբիների զգեստները:
Աղջկա հիջաբներն արժանացել են մուսուլման նորաձևության բլոգերների ճանաչմանը, ինչպիսիք են Հաբիբա դա Սիլվան ու Լինա Ասադը:
Անիֆան պնդում է, որ այդ նախագիծը միայն նորաձևությանը չի նվիրված: Նրա կարծիքով՝ երեխաների համար շատ կարևոր է ունենալ խաղալիքներ, որոնք կօգնեն ըմբռնումով մոտենալ իրենց մշակույթին: