ԿԲ-ն աննախադեպ ծավալի դոլար է նետել շուկա. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնած` դրամը դանդաղ ու կառավարելի արժեզրկելու գործընթացը առաջին հայացքից սահուն է ընթանում: Բայց միայն առաջին հայացքից: Դատելով մի քանի ցուցանիշներից ԿԲ-ն երեկ մի կերպ է պահել դրամի արժեզրկումը:
Արժութային շուկայի շրջանառության վերաբերյալ ամենօրյա վիճակագրությունից պարզ է դառնում, որ երեկ Կենտրոնական բանկը ավելի քան 29 միլիոն դոլար է նետել շուկա դրամի արժեզրկման արագացող ընթացքը կանգնեցնելու նպատակով: Սա վերջին շրջանում ԿԲ-ի իրականացրած առաջին արտարժութային ինտերվենցիան է: Բայց ծավալները տպավորիչ են: Դա նշանակում է, որ Հայաստանում կտրուկ աճում է արտարժույթի նկատմամբ պահանջարկը, ինչը դրամի էական արժեզրկման պատճառ կարող է դառնալ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: