Բրիտանիան 1,75 մլրդ դոլար կհատկացնի սիրիացիներին
Մեծ Բրիտանիան մինչև 2020 թվականը հավելյալ 1,75 մլրդ դոլար կհատկացնի սիրիացիներին օգնելու նպատակով, որոնք տուժել են երկրում պատերազմից, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Մենք կարող ենք մարդկանց հույս տալ, որպեսզի նրանք դադարեն մտածել, որ այլ ելք չունեն, քան ռիսկի ենթարկել իրենց կյանքը՝ նպատակ ունենալով հայտնվել Եվրոպայում»,- հայտարարել է նա: