Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարը հրաժարական է ներկայացրել
Ուկրաինայի տնտեսական զարգացման ու առևտրի նախարար Այվարաս Աբրոմավիչուսը հայտարարել է բարեփոխումներ իրականացնելու անհնարինության պատճառով հրաժարական ներկայացնելու մասին, հայտնում է korrespondent.net-ը:
«Այսօր ես որոշում եմ կայացրել հրաժարական ներկայացնել նախարարի պաշտոնից: Պատճառը մեր երկրում համակարգային ու կարևոր բարեփոխումների արգելափակման ակտիվացումն է»,- ասել է նա:
«Սա արդեն պարզապես աջակցության կամ քաղաքական կամքի բացակայություն չէ: Դա ակտիվ գործողություն է, ուղղված այն բանին, որ կաթվածահար արվի մեր բարեփոխիչ աշխատանքը՝ սկսած նախարարի ու նրա ընտանիքի պահպանության անսպասելի հանումից մինչև կասկածելի անձանց ներդրում իմ թիմում ու պետական ձեռնարկություններում առանցքային պաշտոնների նշանակում»,- հավելել է Աբրոմավիչուսը:
Նա ընդգծել է, որ այդ որոշումն էմոցիոնալ չէ, այլ հարուցվել է այն պատճառով, որ գոյություն ունեցող համակարգի պայմաններում ինքն ու իր թիմը չեն կարող արդյունավետ աշխատել, քանի որ ենթարկվում են ուժեղ ճնշումների:
Լիտվացի Աբրոմավիչուսը Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարի պաշտոնն զբաղեցնում էր 2014 թվականի դեկտեմբերից: Նա գործարար է ու East Capital ընկերության համասեփականատերը: