Ռիչարդ Գիրը և Ջուլիա Ռոբերտսը նկարահանվելու են «Սիրունիկը» ֆիլմի շարունակությունում
Ռիչարդ Գիրը Ֆեյսբուքի իր էջում մի հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն, «Սիրունիկը» ֆիլմի ստեղծողները և դերասանները պատրաստ են նկարահանել լեգենդար սիրո պատմության շարունակությունը, եթե դերասանի գրառումը հավաքի մեկ միլիոն լայք: 12 ժամ անց Գիրի գրառումը հավաքել էր մեկ միլիոնից ավել լայք:
Ասված է` արված է: Ֆիլմի պրոդյուսերները գլխավոր հերոսների դերակատարներին արդեն ուղարկել են առաջարկությունը, որից, ինչպես հաղորդում են ամերիկյան տաբլոիդները, նրանք չեն կարողանա հրաժարվել:
«Սիրունիկը» ֆիլմը հոլիվուդյան դասական ֆիլմերից է և համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկը: Միլիարդատիրոջ և մարմնավաճառի սիրո պատմությունը մեծ հաջողություն բերեց Վիվիանի դերը մարմնավորած Ջուլիա Ռոբերտսին. պրեմիերայի հաջորդ օրը նա արդեն հանրաճանաչ էր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը