ՆԱՏՕ-ն Patriot-ները վերադարձնում է Թուրքիա
ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել դարձյալ Թուրքիայի տարածքում տեղակայել Patriot զենիթահրթիռային համակարգեր այն բանից հետո, երբ Ռուսաստանի ռազմատիզերական ուժերին պատկանող ինքնաթիռը կրկնակի խախտել է այդ երկրի օդային տիրույթը, հայտնում է Haber7 թերթը:
Դաշինքը մտադիր է Թուրքիա ուղարկել իր ինքնաթիռները՝ աջակցելու տեղի հակաօդային պաշտպանության համակարգերին:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ն չէր բացառել Patriot համակարգերի կրկնակի տեղակայման հնարավորությունը Թուրքիայի տարածքում:
Հունվարի 29-ին Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռը խախտել էր Թուրքիայի օդային տիրույթը: