Թուրքիան խզել է Ռուսաստանի հետ բեռնափոխադրումները
Անկարան չի համաձայնեցրել Թուրքիայի տարածքով ռուսական ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները, այդ իսկ պատճառով ռուսական բեռնափոխադրողների մուտքը երկիր արգելված է, հայտնել է Ավտոմոբիլային բեռնափոխադրողների միջազգային ասոցիացիայի մամլո ծառայությունը: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net-ը:
Թուրքական թույլտվությունների ժամկետը լրացել է 2016 թվականի հունվարի 31-ին, նշել են կազմակերպությունում:
«Մինչ այս պահը թուրքական կողմը չի համաձայնեցրել 2016 թվականի թույլտվությունների կոնտինգենտը: Ներկայում ՌԴ տրանսպորտի նախարարությունը միջոցառումներ է ձեռնարկում հարցը լուծելու ուղղությամբ՝ թուրքական կողմին կրկնակի ուղարկվել են առաջարկներ՝ թույլտվությունների փոխանակման վերաբերյալ»,-ասվում է ասոցիացիայի հայտարարության մեջ