Սեյրան Օհանյանը պարգևատրել է մի խումբ զինծառայողների

Հունվարի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել 2015 ուսումնական տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված ստորաբաժանումներից մեկում:

Զորամասի շարահրապարակում անցկացված հանդիսավոր միտինգի ընթացքում պաշտպանության նախարարը զինանձնակազմին շնորհավորել է բանակի օրվա առթիվ շնորհակալություն հայտնել անձնուրաց ծառայության և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար:

9411Սեյրան Օհանյանը ընդգծել է, որ 2015 թվականը հայկական զինված ուժերի համար եղել է ձեռքբերումների և որակական առաջընթացի տարի և 2016 ուսումնական տարում մարտական ուսուցմանը զուգահեռ պետք է շարունակել միասնական ջանքերով զինծառայողների շրջանում արատավոր բարքերը արմատախիլ անելու, հասարակությանը լիարժեք, պատրաստված քաղաքացի վերադարձնելուն նպատակաուղղված գործունեությունը՝ բանակում առավել կանոնակարգելով միջանձնային հարաբերությունների մակարդակը:

9412

«Մենք հասել ենք ազգային բանակի վերջնական ձևավորմանը, որի կարևոր առանձնահատկություններն են՝ հայրենասիրության բացառիկ աստիճանը, մեր պապերից ու հայրերից մեզ փոխանցված ռազմական գիտության իմացությունն ու ավանդույթները, բանակային ընկերականությունը, արդարությունն ու ազնվությունը»,-փաստել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Միջոցառման ավարտին, որպես 2015 ուսումնական տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված զորամասի, պաշտպանության նախարարը հանձնել է պատվո դրոշ, ինչպես նաև Բանակի օրվա առթիվ բարեխիղճ ծառայության համար գերատեսչական մեդալներով:

Տեսանյութեր

Լրահոս