Բաժիններ՝

Դավիթ Յուրչենկոն տեղափոխվել է երկրորդ թիմ

«Ուֆայի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն հեռացել է թիմի՝ Կիպրոսում անցկացվող հավաքից:

Նշվում է, որ դարպասապահը վերադարձել է, քանի որ մարզչական շտաբը նրա հետ հույսեր չի կապում:

Ֆուտբոլիստի և ակումբի մեջ կա ընդգծված տարաձայնություն, որն առաջացավ այն ժամանակ, երբ Յուրչենկոն հրաժարվեց երկարաձգել պայմանագիրը: Եթե «Ուֆան» ստանա ձեռնտու առաջարկ, ապա ձմռանը Յուրչենկոն կհեռանա: Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվում է առաջիկա ամռանը:

Յուրչենկոյի փոխարեն «Ուֆային» հավաքի ժամանակ կմիանա «Ենիսեյի» դարպասապահ Գիորգի Շելիան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031