Դեղաբույսերից պատրաստված թուրմ, որը մաքրում է ամբողջ օրգանիզմը
Ժողովրդական բժշկության բաղադրատոմսերի մեջ կարելի է գտնել մեկը, որը փոխարինում է 40-օրյա պահքին: Խոտաբույսերը, որոնք այս թուրմի բաղադրության մեջ են մտնում, օգնում են հալեցնել և օրգանիզմից դուրս բերել ավելորդ ճարպային գոյացությունները, լավացնում են նյութափոխանակությունը, մաքրում են անոթներն ու դրանք ավելի էլաստիկ են դարձնում, որն էլ կանխարգելում է ուռուցքների գոյացությունները, ստենոկարդիան, ինֆարկտն ու սկլերոզը: Բացի այդ, այս թուրմն ընդունելուց հետո ձեզ մոտ կանցնի ականջների աղմուկն ու կլավանա տեսողությունը:
Բաղադրություն
- 100 գ երիցուկ
- 100 գ սրոհունդ (зверобой)
- 100 գ անթառամ
- 100 գ կեչու բողբոջներ
Բոլոր բաղադրիչները լցնել սրճաղացի մեջ և մանրացնել: Խառնուրդը պետք է պահել էմալապատ տարայի մեջ՝ կափարիչով ծածկած:
Ամեն օր հետևյալ կերպ թարմ թուրմ պատրաստեք՝ խառնուրդից 1ճ/գ-ն եռացրեք 500 մլ ջրի մեջ, թողեք թրմվի 20 րոպե: Ապա քամեք և խմեք առավոտյան ու երեկոյան՝ ուտելուց 15-20 րոպե առաջ, կարող եք խմելու ընթացքում նաև մեկ թեյի գդալ մեղր ուտել:
Թուրմը պետք է օգտագործել այնքան ժամանակ, մինչև ամբողջ խառնուրդը վերջանա:
Տվյալ բաղադրատոմսով մաքրումը կարող եք կրկնել միայն 5 տարի անց:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը