Բաժիններ՝

«Մենք երկար ժամանակ չենք նվաճել Անգլիայի գավաթը և երազում ենք դրա մասին». Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալն իր կարծիքն է հայտնել Անգլիայի գավաթի 4-րդ ռաունդում «Դերբի Քաունթի» դեմ անցկացրած խաղի մասին (3:1):

«Հնարավոր է, մեզ մոտ ավելի լավ ստացվեց, քան սպասում էինք: Մենք ճիշտ էինք գործում «Դերբո Քաունթի» պաշտպանության դեմ:

Գոլ նվիրեցինք մրցակցին, բայց ընդմիջման ժամանակ ես ասացի, որ դա լավ ելույթ է, որ պետք է այդպես էլ շարունակել, և մենք կհաղթենք: Եվ մենք արեցինք դա:

Բլինդի գո՞լը: Դուք պետք է ամեն ինչ հոտոտեք և զգաք պահը: Դա գերազանց գոլ էր: Ինչ գրեցի ես, երբ նա խփե՞ց: Ասիստենտի անունը (Ջեսսի Լինգարդ):

ԱՊԼ-ն շատ կարևոր է, բայց այս գավաթն ամենակարևորն է Անգլիայում: Մենք երկար ժամանակ չենք նվաճել այդ տիտղոսը և երազում ենք դրա մասին: Սակայն երկու հաղթանակից հետո չի կարելի ասել, որ մենք դա կստանանք»,- ասել է Վան Գալը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս