«Երբ սկսում ես պատասխանավությունը կիսել, բայց ունես ամբողջական ռեսուրս, դա պատասխանատվության լղոզում է». Թևան Պողոսյանը՝ ՀՅԴ-ՀՀԿ հնարավոր կոալիցիայի մասին
«Առիթ ունեցել եմ ասելու, որ երբևէ կողմնակից չեմ եղել արհեստական կոալիցիաներին, Հայաստանում կոալիցիաները միշտ այդ արհեստականության վրա են հիմնված եղել»,- պատասխանելով 168.am-ի հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում մամուլում շրջանառվող ՀՅԴ-ՀՀԿ հնարավոր կոալիցիա կազմելու մասին լուրերին, և ի՞նչ կտա դա երկու կուսակցություններից յուրաքանչյուրին՝ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Նա դժվարացավ ասել՝ ինչի համար է ՀՀԿ-ին պետք կոալիցիոն համագործակցությունը. «Մինչև հիմա ասել են՝ միայնակ պատրաստ են պատասխանատվությունը տանել, երբ դու սկսում ես պատասխանատվությունը կիսել, բայց ունես ամբողջական ռեսուրս, դա պատասխանատվության լղոզում է: Դաշնակցակների համար գուցե դա հնարավորություն է կյանքի կոչելու իրենց ծրագրային խոստումները, տեսլականները, ինչ-որ ոլորտների կառավարումը ստանձնել»:
Թ. Պողոսյանի խոսքով՝ եթե դառնալու է արհեստական կոալիցիոն համաձայնագիր, ապա այս պարագայում էլի կնպաստեն շատ վատ քաղաքական մշակույթի ձևավորմանը: