Միջերկրական ծովի զբոսանավերը կարող են դառնալ ԴԱԻՇ-ի թիրախ
Միջերկրական ծովի զբոսանավերը կարող են դառնալ ԴԱԻՇ-ի զինյալների թիրախ, գրում է The Daily Mail-ը: Նման նախազգուշացմամբ է հանդես եկել Բրիտանիայի ռազմածովային ուժերի փոխծովակալ Քլայվ Ջոնսոնը:
«Մենք գիտենք նրանց՝ ծովում կոորդինացիայի պլանների մասին, գիտենք, որ նրանք ցանկանում են ստանալ ծովային զենք, որից ինչ-որ ժամանակ ուներ «Ալ-Քաիդան»»,-հայտարարել էր Ջոնսոնը: Նա վստահ է, որ ՆԱՏՕ-ն պետք է ամրապնդի դիրքերը Միջերկրական ծովի արևելյան ափին:
Ջոնսոնի խոսքով՝ Լիբիայի ափերին ահաբեկիչների դիրքերի ամրապնդումը սպառնալիք է ներկայցնում ողջ տարածաշրջանի նավագնացության համար:
Ներկայում ԴԱԻՇ-ի զինյալները կարող են հարձակումներ կատարել զբոսաշրջային ու առևտրային նավերի վրա, ինչպես նաև զինյալներին ուղարկել զենք ու ռազմամթերք: