Արցախի բուժհաստատություններում գրիպով հիվանդների թիվը աճել է
Հունվարի 28-ի դրությամբ Արցախի հանրապետության բժշկական կենտրոններում վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների (ՎՇՍՈՒՎ) պատճառով ստացիոնար բուժում են ստանում 114 հիվանդ, այդ թվում՝ 50-ը մինչև 18 տարեկան:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունից: Հոսպիտալացված 48 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 5-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է «բավարար»:Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 2 հիվանդ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը չի ավելացել:
Հիշեցնենք, որ ԼՂՀ առողջապահության նախարարությունը հետևողականորեն շարունակում է վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ինչպես բուժական, այնպես էլ կանխարգելիչ միջոցառումներ: