ԱՄՆ Սենատը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ
ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն քվեարկել է օրենքի կողմ, որը ընդլայնում է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները, հայտնում է TASS-ը:
Օրենսդիրների կարծիքով՝ պատժամիջոցները պետք է սահմանվեն վերջերս իրականացրած միջուկային փորձարկումների, ինչպես նաև կիբերհանցագործությունների ու մարդու իրավունքների խախտման համար:
Հաջորդ փուլը պետք է դառնա Սենատի կողմից օրինագծի քննարկումը, իսկ հավանության արժանանալուց հետո փաստաթուղթը կուղարկվի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ այն ստորագրելու համար:
Հաղորդվում է նաև, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն շարունակում է աշխատանքը բանաձևի վրա, որի համաձայն՝ կարելի է խիստ պատժամիջոցներ կիրառել Հյուսիսային Կորեայի նկատմամբ: