ԱՄՆ-ում շմոլ գազից 145 դպրոցական է թունավորվել
Ավելի քան 140 դպրոցական է հոսպիտալացվել ԱՄՆ Տեխաս նահանգում շմոլ գազից թունավորվելու հետևանքով, հայտնում է ABC-ն:
Գազի արտահոսքը տեղի է ունեցել Բոմոնտ քաղաքի միջնակարգ դպրոցում: Բժիշկները կանչվել են դպրոց այն բանից հետո, երբ դպրոցի աշխատակիցների ու աշակերտների մոտ սկսվել են գազից թունավորման ախտանշաններ՝ սրտխառնոց, գլխապտույտ, գիտակցության կորուստ, հայտնել են Բոմոնտի հրշեջ ծառայության ներկայացուցիչները:
«3 բժշկական հաստատություններ ընդունել են նվազագույնը 145 հիվանդի»,- հայտարարել են տեղի իշխանությունները: Նախնական տեղեկություններով՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Դպրոցի ադմինիստրացիան չեղյալ է հայտարարել դասերը: