Սառցաջրերը ողողել են Մոսկվայի փողոցները
![](https://168.am/wp-content/uploads/2016/01/67a7daef24ea239a04a47643d27d53bd__200x150.jpg)
Մոսկվայում եղանակի կտրուկ տաքացման հետևանքով սառցաջրերը ողողել են քաղաքի փողոցները, հայտնում է LifeNews-ը: Հիդրոօթերևութաբաններն ակնկալում են ջերմաստիճանային ռեկորդներ:
Հաղորդվում է, որ ՌԴ մայրաքաղաքի ու Մերձմոսկվայի որոշ շրջանների մայթեր են անգամ հայտնվել հալչող ձյան տիրապետության ներքո:
Ամենավտանգավորն այն է, որ ջրի տակ սառույցի շերտեր են, այդ պատճառով էլ փողոցները հատելը առավել վտանգավոր է:
Մոսկվայի շրջանի իշխանությունները կոչ են անում ավտոմեքենաների տերերին ու հետիոտներին զգուշավորություն ցուցաբերել:
Տեսանյութը` այստեղ