«Նեյմարը Ֆիգուն չէ» ՝ «Բարսելոնայի» երկրպագուները՝ Պերեսին
![](https://168.am/wp-content/uploads/2016/01/esta-pancarta-del-camp-nou-1453931054511.jpg)
Կատալոնական «Բարսելոնայի» երկրպագուներին դուր չի եկել Ֆլորենտինա Պերեսի այն հայտարարությունը, որ Մադրիդի «Ռեալը» անում է ամեն բան Նեյմարին ձեռք բերելու համար:
Ավելի վաղը մամուլում շրջանառվում էր տեղեկատվություն, ըստ որի՝ մադրիդյան ակումբն առաջարկել է Նեյմարին կնքել 5 տարվա պայմանագիր: Նեյմարի աշխատավարձը կազմելու էր 30 միլիոն եվրո:
Իսպանիայի Գավաթի քառորդ եզրափակչի` Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ հանդիպման ժամանակ «Բարսելոնայի» երկրպագուները «Կամպ Նոու» մարզադաշտում, որպես Նեյմարին գնելու պատասխան, ցուցադրել են պաստառ, որտեղ հիշատակել են կատալոնացիների նախկին կիսապաշտպան Ֆիգուին: Պաստառի վրա գրված է եղել ՝ «Ձանձրալի Ֆլորենտինո, Նեյմարը Ֆիգուն չէ»:
Սիրարփի Աղաբաբյան