«Չելսին» դիտարկում է Ռանիերիի, Հյուզի և Հոուի թեկնածությունները, բայց առաջնային տարբերակ են Սիմեոնեն և Ալեգրին
«Չելսին» շարունակում է փնտրել նոր գլխավոր մարզիչ, որի պարտականությունները մինչև մրցաշրջանի ավարտը կատարելու է Գուս Հիդինգը:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «Չելսիի» գլխավոր մարզչի թեկնածուների ցուցակում հայտնվել են Կլաուդիո Ռանիերին («Լեսթեր»), Մարկ Հյուզը («Սթոք Սիթի») և Էդի Հոուն («Բորնմուտ»):
Նշվում է, որ «Չելսին» դիտարկում է այս մարզիչների թեկնածությունն այն դեպքում, եթե չստացվի նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր և հրավիրել ավելի հեղինակավոր մասնագետների` Դիեգո Սիմեոնեին («Ատլետիկո») կամ Մասիմիլիանո Ալեգրիին («Յուվենթուս»): Վերջիններս «կապույտների» համար առաջնային տարբերակ են:
Հիշեցնենք, ու Ռանիերին արդեն գլխավորել է «Չելսիին» 2000-2004թթ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը