Բաժիններ՝

Ադրբեջանը 4 միլիարդ դոլարի վարկ է ցանկանում վերցնել ՀԲ-ից

Այսօր Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչները կժամանեն Բաքու, նրանց կմիանան նաև միջազգային այլ ֆինանսավարկային ինստիտուտների՝ Զարգացման ասիական բանկի ու ՎԶԵԲ-ի առաքելությունների ներկայացուցիչները:

Ինչպես հայտնում է բրիտանական Financial Times-ը, Բաքուն բանակցություններ է վարում նաև Համաշխարհային բանկի (ՀԲ) հետ՝ 4 միլիարդ դոլարի վարկ վերցնելու համար:
Բացի այդ՝ օրերս Բաքուն 1,1 մլրդ դոլարի վարկի ստացման համաձայնագիր է ստորագրել Զարգացման ասիական բանկի հետ:

«Եթե բանակցությունները հաջող ընթանան, ապա միայն այս տարում Ադրբեջանը ավելի շատ պարտք կկուտակի, քան վերջին 20 տարում»,- գրում է թերթը:
Հաշվի առնելով ՀՆԱ-ի նվազումը դոլարային համարժեքով, արտաքին պարտքի չափը 1 տարում կրկնակի կավելանա:

Նշենք, որ մի քանի տարի առաջ Ադրբեջանի իշխանությունները ԱՄՀ-ի վարկավորման պայմանները համարել են թալան ու փաստացի երկրից վտարել այդ կազմակերպությանը 2009 թվականին:

Ադրբեջանում ԱՄՀ-ի աշխատանքի ողջ ժամանակ (1992-2009թթ.) երկիրն ստացել է 363 մլն դոլարի ընդհանուր վարկ: Վարկերը տրվել են տրանշերով՝ տնտեսական բարեփոխումների իրականացման համար:

ԱՄՀ-ն վերջին վարկը Ադրբեջանին տրամադրել էր 2005 թվականին: Դրանից հետո Բաքուն, հենվելով իր ֆինանսական վիճակի ամրապնդման վրա, ԱՄՀ-ի ծառայությունները համարել էր ոչ շահավետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս