«Բանակն ամեն օր մեր սահմաններում ՝ Արցախում, շփման գծում, իր առջև դրված քննությունը հանձնում է գերազանց կերպով». Սեյրան Օհանյան

«Ցանկանում եմ, որ մենք բոլորս ամեն ինչ անենք, բանակի հետ միասին, համաժողովրդական բանակի վերածելու, մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»,- այս մասին այսoր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ պատահական չէ, որ այսօր այցելում են Եռաբլուր՝ իրենց մարտական ընկերներին, նրանց հարազատներին ևս շնորհավորելու.

«Այսօր այստեղ յուրաքանչյուրի անունը լսելիս՝ մեզանից յուրաքանչյուրի միջով սարսուռ է անցնում, և ցավն ու սխրանքը շաղախում-դարձնում է հպարտություն՝ մեր մարտական ընկերների և բանակի համար, և այնուհետև՝ նաև կարծրացնում, դարձնում պատասխանատվություն այսուհետ սխալներ չգործելու համար:

Կարծում եմ, որ մեր բանակի այսօրվա մարտունակությունը թույլ է տալիս ասելու, որ բանակը տարածաշրջանում փոխգործունակ բանակ է, մրցունակ բանակ է, նաև հաղթանակած բանակ է: Ինքն ամեն օր մեր սահմաններում՝ Արցախում, շփման գծում, իր առջև դրված քննությունը հանձնում է գերազանց կերպով: Շնորհավորում եմ մեր բոլորիս տոնը»:

Տեսանյութեր

Լրահոս