Ավտոմեքենան խափանվել է Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին
Հունվարի 28-ին, ժամը 04.02-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին՝ Մալիշկա գյուղի սկզբնամասում, ավտոմեքենայի շարժիչը չի գործարկվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 129-րդ կմ-ում գործարկել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 34 RA 102 պետհամարանիշի (վարորդ Ժ. Կ.) ավտոմեքենայի շարժիչը և վարորդը շարունակել է ընթացքը: