Անորակ ջրագծերը վթարի պատճառ
Tsayg.am-ը գրում է. Գյումրիում հերթական անգամ ջրագիծ է վթարվել: Բուլվարային թաղամասը Մուշ 2-ին կապող ճանապարհահատվածում գտնվող մայր ջրագծի շահագործումը դադարեցվել է հունվարի 27-ի վաղ առավոտից: «Շիրակ-Ջմուղկոյուղի» Փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները վթարը հայտնաբերելուն պես իրականացրել են վթարավերականգնողական աշխատանքներ: Տարածքը նախ փորվել է, ապա ժամանակավորապես դադարեցվել ջրի արտահոսքը: Ջրագիծը կվերանորոգվի մասնակիորեն՝ զոդման միջոցով:
Նշենք, որ վթարի պատճառ են դարձել եղանակային պայմաններն ու շարքից դուրս եկած ջրագծերը: Սլաբոտկա, Մսի կոմբինատ, Արցախ, Կազաչի Պոստ, Մայր Հայաստան թաղամասերի, Իսահակյան, Տիգրան Մեծ, Գորկի, Մհեր Մկրտչյան, Մազմանյան փողոցների ջրամատակարարումը կվերականգնվի, երբ վթարն ամբողջությամբ վերացվի: