«Անկախության տարիների ընթացքում մենք կարողացանք ունենալ մի կառույց, մի ինստիտուտ, որը ոգևորում է հայ ժողովրդին». Հովիկ Աբրահամյան
«Այս անկախության տարիների ընթացքում մենք կարողացանք ունենալ մի կառույց, մի ինստիտուտ, որը ոգևորում է հայ ժողովրդին: Դա հայոց բանակն է, և մենք իրոք հպարտանալու տեղ ունենք, քանի որ մեր ձեռքբերումը շատ մեծ է անկախության տարիներին, որով ապահովվում է մեր պետության, Մայր հայրենիքի և հայկական երկրորդ հանրապետության անկախությունը, անվտանգությունը»,- այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ բանակը մեր երկրի, ժողովրդի համար հպարտություն է.
«Եվ ես ուզում եմ շնորհավորել մեր բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին՝ բանակի օրվա առիթով, և ուզում եմ նաև իմ ողջույնի խոսքը հղել մեր այն զինվորներին, ովքեր այսօր, այս պահին պաշտպանում են մեր սահմանը, մեր երկու երկրների, մեր անվտանգությունը»: