British Airways-ը վերսկսում է թռիչքները դեպի Թեհրան
British Airways ավիաընկերությունը վերսկսում է թռիչքները դեպի Իրանի մայրաքաղաք Թեհրան, հայտնում է իրանական «Ֆարս» գործակալությունը՝ հղում կատարելով երկրի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ռեզա Ջաֆարզադեին:
Նրա խոսքով՝ կապված Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու հետ, ВА-ի չվերթերը կսկսվեն իրանական օրացույցի Էսֆանդա ամսի կեսին, ինչը համընկնում է մարտի սկզբին:
Ջաֆարզադեն հայտնել է, որ հունվարի 26-ին Մեծ Բրիտանիայի ու Իրանի ներկայացուցիչների հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ British Airways-ը կսկսի իրականացնել շաբաթական 4 չվերթ Լոնդոնից Թեհրան:
ВА-ի չվերթերը դեպի Իրան դադարեցվել էին 2012-ին Իրանի նկատմամբ պատժամիջոցների պատճառով: