Բաժիններ՝

Վրաստանի հարյուրավոր դպրոցներում գրիպի պատճառով ուսումը դադարեցվել է

Վրաստանի գիտության ու կրթության նախարարությունը որոշում է կայացրել կասեցնել ուսումնական պրոցեսը երկրի 384 դպրոցներում՝ կապված գրիպի վիրուսի տարածման ու եղանակային պայմանների վատթարացման հետ, հայտնում են վրացական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով գերատեսչությանը:

Գրիպի պատճառով կարանտին է հայտարարվել Վրաստանի 180 դպրոցում, որտեղ հիվանդության պատճռով դասերը բաց է թողնում աշակերտների ավելի քան 20%-ը: Այդ դեպքում Վրաստանի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս դադարեցնել դասերը 3 օրով, հայտնում է «Sputnik Գրուզիան»:

Մինչ այդ, գրիպի վիրուս է դիտվել երկրի 100 հազար բնակչի հաշվով 332 մարդու մոտ, հայտնել են Հիվանդությունների վերահսկողության կենտրոնից: Համաճարակի շեմը Վրաստանի համար 100 հազար մարդու հաշվով 500 դեպքն է:

2016 թվականի սկզբից Վրաստանում H1N1 վիրուսի հետևանքով առաջացած բարդություններից մահացել է 3 մարդ, H3N2-ից՝ 1:

Վրաստանի մյուս՝ 204 դպրոցները փակ են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով երկրի 4 շրջաններում՝ Կախեթում, Սամցխե-Ջավախքում, Աջարիայում ու Գուրիում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս