Ալեքսանդր Սիրունյան. Մահացած ծննդկան Մերի Մարգարյանի մոտ անհետացել էին լյարդն ու թոքերը. aravot.am
Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան մեջ մեղադրվող Շենգավիթ բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի ջերմությունը չի իջնում: Այս մասին Aravot.am-ին ասել է նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Փաստաբան Սիրունյանը պնդում է, որ իր պաշտպանյալն անմեղ է, բժշկուհին էլ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Մեր հարցին, այս գործով ի՞նչ հանգամանքներ կան, որ դեռ հանրությանը հայտնի չեն, պարոն Սիրունյանն ասաց. «Լիքը բան, որոնք այս պահին չենք ուզում հրապարակել»: Նա, առանց փակագծերը բացելու, ասաց, որ եղել են ոչ աշխատանքային օրեր եւ այդ օրերի ընթացքում է, որ ծննդկանին չեն հոսպիտալացրել: Մեր հարցին, թե ձեր կարծիքով երկկողմանի թոքաբորբը երկու օրո՞ւմ է սրացել մահացած ծննդկանի մոտ, փաստաբանը շարունակեց. «Ինքը թոքաբորբից չի մահացել: Ինքը HELLP-ից է մահացել: Դա փորձագետի եզրակացության մեջ կա: Դա մի հիվանդություն է, որ միլիոնից մեկի մոտ է պատահում: Զարգանում է հղիության վերջին շրջանում, ժամերի ընթացքում ոչ թե փչանում են, այլ թոքերն ու լյարդն անհետանում են: Այս մահացածի մոտ գտել են մի փոքր մսի կտոր, ասել են՝ սա լյարդն է եղել, ասում են՝ սա էլ թոքերն է եղել»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: