Ինչո՞ւ Աստված չընդունեց Կայենի ընծաները
![](https://168.am/wp-content/uploads/2016/01/Kayen-abel.jpg)
– Ինչո՞ւ Աստված չընդունեց Կայենի ընծաները:
– Կայենը մատուցեց իր ունեցածի ավելցուկը, այլ ոչ թե ամենալավն ու ընտիրը: Իսկ Աբելն ամենաընտիրը մատուցեց Տիրոջը` մաքուր խղճով: Աստծո համար կարևոր է ոչ թե ամենալավն ունենալը, այլ այն կամեցողությունը և մոտեցումը, որը մարդու համար առաջնային պետք է լինի Աստծո հետ հարաբերություններում:
Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
qahana.am