Բաժիններ՝

Տաջիկստանի նախագահի դուստրը դարձել է նրա ապարատի ղեկավարը

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հրաման է ստորագրել իր դստերը՝ Օզոդա Ռահմոնին երկրի նախագահի գործադիր ապարատի ղեկավար նշանակելու մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մինչ այդ 38-ամյա Օզոդա Ռահմոնը Տաջիկստանի արտգործնախարարի առաջին տեղակալն էր:

Օզոդան 5 երեխաների մայր է, ավարտել է Ջորջթաունի ու Մերիլենդի համալսարանները, նա Տաջիկստանի նախագահի 9 երեխաներից մեկն է:

Ռահմոնի մյուս որդին՝ Ռուսթամի Էմոմալին, գլխավորում է Տաջիկստանի հակակոռուպցիոն գերատեսչությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս