Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հերբերտ Զալբերին

Հունվարի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Հանդիպմանը քննարկվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացը, նախարար Նալբանդյանը Հերբերտ Զալբերին ներկայացրեց նախորդ ամիս Բեռնում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:

Հերբերտ Զալբերը վերահաստատեց Եվրոպական միության աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Կողմերն անդրադարձան ՀՀ-ԵՄ համագործակցությանը, մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստի արդյունքների շուրջ:

Հայաստանի արտգործնախարարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը անդրադարձան նաև Հարավային Կովկասի հարակից երկրներում և տարածաշրջաններում տեղի ունեցող գործընթացներին։

Տեսանյութեր

Լրահոս