Գերմանիան չի հավակնում դառնալ ԵԱՀԿ ՄԽ անդամ

«Աջակցում ենք Մինսկի խմբի ջանքերին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը` պատասխանելով հարցին, թե Գերմանիան մտադրություն ունի՞ արդյոք փոխարինել Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբում, ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Հիշեցնենք, որ նախորդ տարի ադրբեջանական և թուրքական ԶԼՄ-ները բազմիցս են խոսել Գերմանիայի միջնորդական հնարավորությունների մասին, պնդելով, որ Գերմանիան շատ ավելի ակտիվ և արդյունավետ միջնորդ կլինի, այնինչ հայաստանցի փորձագետները պնդում են, որ Գերմանիան ՄԽ-ում առաջ կմղեր ադրբեջանաթուրքական շահերը:

Դեսպանը նախ զարմանք հայտնեց՝ ասելով, թե առաջին անգամն է լսում այն մասին, որ Գերմանիան հետաքրքրված է մասնակցել ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակում ընթացող բանակցություններին` դառնալով համանախագահ երկիր: «Ֆրանսիան համանախագահ է և կշարունակի լինել համանախագահ երկիր: Կասկածներ չկան այս մասին: Մեր գործառույթը ԵԱՀԿ-ում նախագահությունն է և մենք լիովին աջակցում ենք Մինսկի խմբի ջանքերին»,- ասաց դեսպան Քիսլերը:

 

Տեսանյութեր

Լրահոս