Բաժիններ՝

Ամփոփվել են սողանքների կառավարման ծրագրի 2015թ. արդյունքները

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետ իրականացվող «Սողանքային աղետի կառավարում» ծրագրի շրջանակներում հունվարի 26-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարության խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ հանդիպում` նվիրված վերոնշյալ ծրագրով 2015 թ. ընթացքում կատարված աշխատանքների ամփոփմանը:

Հանդիպմանը մասնակում էին JICA-ի փորձագետները և ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները: Քննարկումը վարում էր ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը:

Աշխատանքային հանդիպման ընթացքում JICA-ի փորձագետները ներկայացրեցին ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ և Շիրակի մարզի Առափի համայնքների սողանքավտանգ տեղամասերում մեկ տարվա ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Քննարկվեցին նաև փետրվարին Ճապոնիայից ժամանող գնահատման խմբի հետ պլանավորվող հանդիպումները և ծրագրի իրականացման հետագա ընթացքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս