Փրկարարները մեկ տարեկան երեխային տեղափոխել են ԲԿ
Հունվարի 26-ին, ժամը 17.15-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթև գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բնակիչը (1 տարեկան երեխա) ջերմում է. ճանապարհի դժվարանցանելիության պատճառով Գորիս քաղաքի բժշկական կենտրոն տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 2015 թ. ծնված Մ. Մ.-ին տեղափոխել են Գորիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները երեխայի առողջական վիճակը գնահատել են բավարար: