«ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարությունն էլ շատ բացասական է վերաբերվում այդ դեպքին». Սեյրան Օհանյանը՝ Վալերի Պերմյակովի մասին

«Ինչ վերաբերվում է Պերմյակովին, ապա, անկասկած, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ղեկավարությունն էլ շատ բացասական է վերաբերվում այդ խնդրին, այդ դեպքին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում աաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ հարցն այժմ իրավական ոլորտում է, բայց այդ դեպքից հետո բավական լուրջ աշխատանք է կատարվել, որպեսզի Գյումրիի բնակչության և ՌԴ զինծառայողների, նրանց ընտանիքների հարաբերությունները պահպանվեն, կատարելագործվեն:

Միևնույն ժամանակ Սեյրան Օհանյանն ասաց, որ ՌԴ-ն վերջին տարիների ընթացքում բավական լուրջ աշխատանք է տանում իր զորքերի մարտունակության բարձրացման ուղղությամբ և հատկապես նաև այն ռազմաբազաներում, որոնք տեղակայված են այլ երկրներում.

«Եվ հատկապես 102-րդ ռազմաբազայի ուղղությամբ մշտապես աշխատանքներ են տարվել՝ օպիտալացման, կառավարման համակարգում և ստորաբաժանումների կազմ-հաստիքային կառուցվածքում և նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր միջոցներով հագեցման: Այդ գործընթացը միշտ ընթացքի մեջ է և հակապես վերջին ժամանակահատվածում այն իրականացվել է օդուժի կատարելագործման և նաև նոր միջոցների Հայաստան տեղափոխմամբ»:

Տեսանյութեր

Լրահոս