Ռոբերթ Ուոլթերի հեղինակած հակահայկական բանաձևը չընդունվեց

Քիչ առաջ ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում պատգամավորները քվեարկեցին բրիտանացի ադրբեջանամետ պատգամավոր Ռոբերթ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը:

Զեկույցի օգտին քվեարկեց կողմ` 66, դեմ` 70 պատգամավոր:

Հիշեցնենք, որ Ուոլթերի զեկույցում խնդրահարույց են հատկապես պարբերություններն այն մասին, որ վեհաժողովը, մտահոգված լինելով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակով, դատապարտում է 2014-ից սկսած ԼՂ-ի և ՀՀ-ի կողմից իբրև թե Ադրբեջանի օկուպացված տարածքներում ռազմական գործողությունների իրականացումը։ Զեկույցում տառացիորեն գրված է. «Ադրբեջանական տարածքները դեռ օկուպացված են ՀՀ զինված ուժերի կողմից, և ԼՂ-ն գտնվում է անջատողական ուժերի ղեկավարության ներքո»։ Ուոլթերի կազմած փաստաթղթի ամփոփիչ հատվածում կոչ կա` ուղղված ՀՀ իշխանություններին ու ԵԱՀԿ Մինսկի խմբին. «Դուրս բերել ՀՀ զինված ուժերը և այլ ապօրինի ուժեր ԼՂ-ի և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներից»,- ասված է զեկույցում:

Տեսանյութեր

Լրահոս