Հոմսում կրկնակի ահաբեկչությունների հետևանքով 11 մարդ է զոհվել
Սիրիայի Հոմս քաղաքի կենտրոնում երկու պայթյունների հետևանքով զոհվել է 11 մարդ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
«Ահաբեկիչները պայթեցրել են ականապատ ավտոմեքենա Սիտտին քաղաքի ազ-Զահրա խաչմերուկում: Հենց որ սկսեցին հավաքվել մարդիկ՝ վիրավորներին օգնելու համար, մահապարտը պայթեցրեց իրեն»,- հայտարարել է նա:
Աղբյուրը հայտնել է, որ նվազագույնը 15 մարդ է վիրավորվել: