ԵԽ ԽՎ պատգամավորները դեմ են արտահայտվում հակահայկական բանաձևերին

ԵԽ ԽՎ-ում ձախ ուժերը դեմ են քվեարկելու հակահայկական բանաձևեին: Շվեդ պատգամավորուհի Ֆորնարվ Ջոնսոնը ԵԽ ԽՎ լիագումար նիստի ընթացքում հայտնեց միացյալ ձախերի կարծիքը: Նա կոչ արեց չքվեարկել Ադրբեջանին դրականորեն, իսկ Հայաստանին բացասականորեն ներկայացնող բանաձևերի օգտին:

«Հակամարտության բոլոր կողմերի համար իրավիճակը վատթարանում է, մարդիկ իրենց հայրենիք չեն կարողանում վերադառնալ, մարդիկ սև անցքում են ապրում»,- ասաց Ֆորնարվ Ջոնսոնը: Վերջինս նաև նշեց, որ բանաձևը ուղղված չէ հակամարտության կարգավորմանը, այն լարումը մեծացնելու է: «Ուոլթերը այցելել է Ադրբեջան, նա չի եղել ՀՀ-ում և ԼՂ-ում: Ուզում եմ հիշեցնել, որ ՄԽ-ն միակ միջազգային կառույցն է, որը դիտարկում է հակամարտությունը: Մենք 2015-ից տեսնում ենք հակամարտության գոտում իրավիճակի լարում, ծանր սպառազինություն, զոհեր, խաղաղ բնակչության զոհեր: Բայց այս բանաձևն էլ ավելի է մեծացնելու լարվածությունը: Կոչ եմ անում բանաձևը չընդունել»,- ասաց պատգամավորուհին:

Ելույթ ունեցավ նաև գերմանացի պատգամավոր Աքսել Ֆիշերը: Պատգամավորը կոչ արեց դեմ քվեարկել հակահայկական բանաձևերին: «Այսօր քննարկում ենք երկու բանաձև, երկուսի վերաբերյալ էլ քննարկումը ակտիվ է եղել, տարաձայնություններ են եղել: Ես ցանկանում եմ խնդրել բոլորին, Ձեր ելույթներում զգույշ եղեք տեսակետներ արտահայտելիս, ակեղծ և հավասարակշռված եղել, քանի որ այս խնդիրը կարող է կարգավորվել ՄԽ-ում, ոչ թե այստեղ: Պետք է դա պարզ լինի, որպես ժողովրդավարական ֆորում պետք է քննարկենք մարդկանց իրավունքները, չենք կարող բացառել հնարավորությունները, պետք է դիտարկենք իրավիճակը ՀՀ-ում, Ադրբեջանում, այլ երկրներում, երկար տարիներ ՀՀ զեկուցողն եմ եղել, առաջին այցի ժամանակ ՀՀ ընթրիք եմ ունեցել, հարգանքով են ինձ վերաբերել: Այսօր Իրավիճակն այնպիսին է, որ պետք է գտնենք ուղիներ դժվարությունների հաղթահարման համար»,- ասաց նա:

 

Ֆրանսիացի պատգամավոր Ռուդի Սելսը ևս դեմ արտահայտվեց՝ պնդելով, որ կազմվել է երկու կանխակալ զեկույց: «Ես պատրաստ եմ «դեմ» քվերակել երկու բանաձևերին»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս