Ռուսաստանն ու ԼՂ հակամարտության կողմերը կարգավորման ուղիներ են որոնում. Լավրով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային սեղանին դրված են մի շարք փաստաթղթեր, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կազմել են խաղաղ կարգավորման մի քանի փուլերում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, որը նվիրված է 2015թ. արդյունքներին: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով իր թղթակցին:

Լավրովի խոսքով՝ այդ փաստաթղթերը, որոնք էվոլյուցիայի են ենթարկվել մի քանի տարի, այսօր դիտարկվում են որպես ԼՂ հակամարտության կարգավորման փաստաթղթեր:

«Ոչ մի փաստաթուղթ չի պարունակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր նրբերանգների լուծում, ու Ռուսաստանը ձեռնարկում է ջանքեր, որպեսզի օգնի կողմերին հասնել խաղաղ կարգավորման»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

«Քանի որ այդ հակամարտությունում կարևոր է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքը, կողմերը շարունակում են աշխատել դրա կարգավորման ուղիների որոնման վրա: Մենք միասին որոնում ենք նոր գաղափարներ ու անցկացնում ենք կողմերի հետ «ուղեղային գրոհներ» այդ հարցի վերաբերյալ»,- ասել է Լավրովը:

Տեսանյութեր

Լրահոս