BBC-ն ցուցադրել է «Պուտինի գաղտնի հարստությունը» ֆիլմը
BBC-ն ցուցադրել է «Պուտինի գաղտնի հարստությունը» ֆիլմը, որի հեղինակները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանում են աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, հայտնում է contact.az-ը:
Ֆիլմում, որը տևում է մոտ կես ժամ, հեղինակները պնդում են, որ Պուտինի հայտարարագրած եկամուտներն ու նրա իրական կարողությունը զգալի տարբերվում են: Կապիտալը, որը վերահսկվում է Պուտինի կողմից, համաձայն Ռիչարդ Բիլթոնի վավերագրական հետաքննության, կարելի է գնահատել 40 միլիարդ դոլար:
Պուտինի կյանքն ու կառավարման ոճը ֆիլմում համեմատվում են արևելյան միապետությունների ներկայացուցիչների հետ: Ֆիլմում նշվում է, որ Պուտինի կարողության աղբյուրն ունի կոռուպցիոն բնույթ: Այս մասին BBC-ի ֆիլմում տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ադամ Ժուբինը:
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները վաղուց տեղյակ են, որ Պուտինը ոչ միայն անձամբ է վերահսկում զգալի միջոցները, այլև «հարստացնում է իր ընկերներին, մարգինացնելով նրանց, ովքեր իրենց չեն պատկանում»:
Խոսքը պետական գնումների, բաշխման, գնումների չեզոքության ու ֆինանսական հոսքերից նրանց հեռացման մասին է, որոնց հավատարմության նկատմամբ Պուտինը կասկածներ ունի:
Կրեմլում չեն մեկնաբանել ֆիլմի դետալները՝ անվանելով դրանք «հորինվածք»: